News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երկկողմանի եւ միջազգային մի շարք արդիական հարցեր են քննարկվել Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Հասան Ռոուհանիի հեռախոսազրույցի ընթացքում: Զրույցը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում հաստատվել է երկկողմանի տրամադրվածությունը խորացնել փոխադարձ համագործակցությունը, համաձայնեցված նախագծերի եւ պայմանագրերի հետեւողական իրականացումը: Իրանական միջուկային ծրագրի շուրջ կարծիքներ փոխանակելիս Ռուսաստանի նախագահը դրական է գնահատել Թեհրանի կառուցողական մոտեցումը «վեցնյակի» հետ բանակցությունների ընթացքում:

Հասան Ռոուհանի խնդրանքով Վլադիմիր Պուտինտ գնահատել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, մասնավորապես, որ ճգնաժամի կարգավորում հնարավոր է միայն այդ երկրի բոլոր շրջանների բազմազգ բնակչության շահերն ու կամքը հաշվի առնելու դեպքում:

Պայմանավորվածություն է կայացել շարունակել երկկողմանի երկխոսությունը միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ ներառյալ Կասպիական հերթական գագաթաժողովի նախապատրաստումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ