News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը սրտի կաթված է ստացել եւ մարտի 11-ից  գտնվում է «Սրտաբանության գիտահետոզատական ինստիտուտում»:

Կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա վիճակը այժմ նորմալ է, քիչ առաջ նրան երկրորդ ստենտն են տեղադրել: «Սրտային վիճակ էր նրա մոտ, եթե շտապ ձեւով չլուծվեր խնդիրը, ինֆարկտ կգոյանար: Առաջին ստենտը արեցին, բայց լարվածություն կար, անհրաժեշտություն եղավ նաեւ երկրորդ ստենտը տեղադրելու»,- մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկ Քամալյանը:

Նա նշեց, որ հայտնի չէ՝  երբ դուրս կգրեն Դավիթ Հակոբյանին, քանի որ դա կախված է իր վիճակից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ