News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճամայկայի մայրաքաղաքում ռեգի ոճում հանդես եկող հայտնի երգիչ Վայբզ Կարտելի երկրպագուները շրջապատել են դատարանի շենքը, որտեղ երգչին սպանության մեջ մեղավոր են ճանաչել:  Ոստիկանական զինված ջոկատները ստիպված են եղել շղթայել տարածքը՝ անկարգություններ թույլ չտալու համար:

Ատենակալները մեղադրական դատավճիռ են կայացրել երգչի եւ նրա ենթադրյալ երեք հանցակիցների նկատմամբ: Մեղադրող կողմի վարկածով՝ Կարտելը, որի իսկական անունը Ադիջա Փալմեր է, հանցակիցների հետ երեք տարի առաջ սպանել է Քլայվ Ուիլյամսին, որը հայտնի է նաեւ «Մողես» մականվամբ: Ուիլյամսի դին այդպես էլ չէին գտել:

Իր հերթին 38-ամյա աստղի պաշտպանությունը պնդում է, որ երգիչը «ոստիկանական դավի» զոհ է դարձել, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ