News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում  Բաքուն եւ Երեւանն իրենք են միջնորդների վերաբերյալ որոշումներ կայացնում: «Թրենդը» հաղորդում է, որ մարտի 13-ին Բաքվում կայացած  մամուլի ասուլիսի ընթացքում նման հայտարարություն է արել  Իրանի արտաքին գործերի Ասիայի և Օվկիանիայի հարցերով փոխնախարար, Կասպիական տարածաշրջանի  հարցերով երկրի հատուկ ներկայացուցիչ Իբրահիմ Ռահիմփուրը: 

«Եթե Բաքուն եւ Երեւանը ընդունում են ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում դա նրանց գործն է», - նշել է Ռահիմփուրը:

Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ սկզբում հիմնախնդիրները պետք է կարգավորվեն երկկողմ ձեւաչափով, իսկ հետո՝ տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ, եւ Իրանը մյուս հիմնախնդիրների հարցում էլ նման դիրքորոշում ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ