News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն տարածել է հայտարարություն կապված Շվեյցարիայի որոշման հետ բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Հայոց ցեղասպանության ժխտող Դողու Փերինչեքի գործով: Այդ մասին գրում է ֆրանս-հայակակն «Nouvelles d'Arménie» ամսագիրը:

Ֆրանսիացի պատգամավորը հիշեցրել է իր երկարատեւ պայքարի մասին ընդդեմ ցեղասպանության ժխտման ու իր ձգտման մասին Ֆրանսիայում քրեականացնել այդ հանցանքի ժխտումը, որից հետո իր բավարարվածությունն է հայտնել Շվեյցարիայի որոշման առթիվ: «Վերջնաժամկետից մի քանի օր առաջ Շվեյցարիան որոշեց խնդրել ՄԻԵՖԴ-ին վերանայել Փերինչեքի գործը: Ինչ լավ լուր է: Երկար սպասումից հետո ես ողջունում եմ Շվեյցարիայի դիրքորոշումը, ակնհայտ է, որ հայկական համայնքը երկար էր սպասել: Շվեյցարիայի հայկական միությունը ակտիվ գործում էր՝ միջնորդագիր տարածելով, որն ավելի քան 10 հազար ստորագրություն էր հավաքել: Բոլորն արժանի են գովեստի. Արդյունքում, հույս ունեմ, ի վերջո, արդարությունը կվերականգնվի: Շատ եմ ցանկանում, որպեսզի ՄԻԵԴ-ն առողջ դատողությանը վերադառնա, եւ հույս ունեմ, այս անգամ նա հստակ կտարբերի խոսքի ազատությունն ու ցեղասպանության ժխտումը:

Հիշեցնենք որ ՄԻԵԴ-ը 2013թ.-ի դեկտեմբերին բավարարել էր թուրք հակահայկական գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի: Դատարանն իր որոշումը հիմնավորել է խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Փերինչեքը 2008-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության փաստի հրապարակային ժխտման համար:

Նշենք, որ Շվեյցարիայի կառավարությունը ժամկետի լրանալուց մի քանի օր առաջ որոշել է բողոքարկել թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակի հաղորդակցության բաժնի աշխատակից Ֆոլկո Գալին հայտնել է, թե Շվեյցարիան պահանջելու է, որ ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ ուղղի մինչեւ մարտի 17-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ