News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» որոշել են շարունակել խորհրդակցությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունն՝ անդրադառնալով այսօր՝ մարտի 14-ին, երկու կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկրում ստեղծված իրավիճակը եւ քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հասարակական առավել լայն շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր կայացել է ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը, որին ԲՀԿ-ից մասնակցել են, մասնավորապես կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, իսկ «Ժառանգությունից»՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այս հանդիպումը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում երրրոդն է: Մինչ այդ Ծառուկյանը հանդիպել էր ՀՅԴ եւ ՀԱԿ ղեկավար կազմի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ