News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան կողմի խնդրանքով Ավստրիայում կալանավորված ուկրաինացի գործարար Դմիտրի Ֆիրտաշը ազատ է արձակվել 125 մլն եվրո դրավի դիմաց՝ ԱՄՆ արտահանձնման ժամանակ: Նման որոշում է կայացրել Վիեննայի դաշնային դատարանը:

«Բացի այդ, պարոն Ֆիրտաշը չի կարող լքել Ավստրիայի տարածքը»,-հայտնել է դատարանի մամուլի ծառայության աշխատակից Անդրեաս Հաուտցը: Նա նշել է, որ ներկայումս Ֆիրտաշը գտնվում է կալանքի տակ, բայց ազատ կարձակվի գրավը մուծելու դեպքում:

Ինչպես հաղորդում է LB.ua-ն, Ֆիրտաշն արդեն բողոքարկել է Վիեննայի գերագույն հողային դատարանի այդ որոշումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ավստրիայի ոստիկանությունը, ամերիկյան ՀԴԲ-ի խնդրանքով, Վիեննայում ձերբակալել է ուկրաինացի օլիգարխ, 48-ամյա Դմիտրի Ֆիտաշին՝ կազմակերպված հանցավոր խմբի ստեղծմանն առնչություն ունենալու կասկածանքով:

Ֆիրտաշը ստեղծել է սկանդալային հայտնի RosUkrEnergo ընկերությունը՝ գազը Ուկրաինայի տարածքով ԵՄ երկրներին մատակարարելու համար (RosUkrEnergo-ի համահիմնադիրը ռուսական «Գազպրոմն» է):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ