News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդու` քանդակագործ Արա Շիրազի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Նա նշեց, որ որեւէ դրական դինամիկա նրա առողջական վիճակում չկա: Փետրվարի 22-ից հիվանդանոց տեղափոխվելուց հետո Արա Շիրազը ոչ գիտակցություն ունի, ոչ էլ շնչառություն: Հայտնի քանդակագործը միացված է արհեստական շնչառության ապարատին, բժիշկները նրան պահում են դեղորայքի օգնությամբ:

Նշենք, որ Արա Շիրազի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ինսուլտ՝ բազմաթիվ տարբեր հիվանդությունների առկայությամբ:

Տպել
Ամենաշատ