News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդ Ռեիսին մարտի 15-ին մասնակցել են Զվարթնոցի տաճարի տարածքում կազմակերպված  ծառատունկին (ֆոտոռեպորտաժ

Միջոցառումը կազմակերպվել է Իրանի հայկական «Արարատ» մշակութային կազմակերպության 70-ամյակի կապակցությամբ։  Ծառատունկին մասնակցել է նաեւ հայտնի երաժիշտ Լորիս Ճգնավորյանը, որը 10 տարեկանից հաճախել է  «Արարատ»։ Ներկա են գտնվել նաեւ արվեստի այլ հայտնի գործիչներ։

Իրանի դեսպան Մուհամեդ Ռեիսիի խոսքով՝  «Արարատը» Իրանում գործող մարզամշակութային կազմակերպություններից է. «Նման միջոցառումները նպաստում են, որպեսզի հայերն ու իրանցիները շփվեն եւ ավելի լավ ճանաչեն միմյանց», - նշել է դիվանագետը։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ ընդգծել է, որ ցանկացած համայնքի սիրտն ու հոգին եկեղեցին է, դպրոցը եւ մշակութային կենտրոնները։ «Իրանի հայ համայնքը առանձնանում է իր «Արարատ» կազմակերպությամբ, որը, կարելի է ասել, հզոր Հայաստան է Թեհրանում։ Այսօրվա ծառատունկը Հայաստանում եւ Իրանում նախատեսված միջոցառումների շարքի մեկնարկն է», - ասել է Հրանուշ Հակոբյանը։

 Իրանի «Արարատ» մշակութային կազմակերպությունը զգալի ավանդ է ունեցել եւ շարունակում է ունենալ աճող սերնդի ազգային դաստիարակության եւ հայապահպանության գործում։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ