News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանը հուսով է, որ արեւմտյան երկրները փոխադարձ վստահության մթնոլորտ կստեղծեն, եւ կողմերը կշարունակեն բանակցությունները, NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամադ Ռեիսին՝անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հեռանկարներին։

Նրա խոսքով՝ իրանական կողմը կարծում է, որ անհրաժեշտ է փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծել։ «Ընդհանուր առմամբ, մենք առայսօր հոռետեսորեն էինք տրամադրված Արեւմուտքի հանդեպ, բայց հուսով ենք, որ բանակցությունները կշարունակվեն», - նշել է Մուհամադ Ռեիսին։

Հիշեցնենք, մարտի 9-ին ԻԻՀ արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը, ելույթ ունենալով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ընդգծել էր, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնության կարելի է հասնել առաջիկա 4-5 ամիսներին։  «Բայց նրանք պետք է ընդունեն, որ  Իրանը պնդում է հարգել իր ժողովրդի իրավունքները», - ասել է  նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ