News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ձերբակալել են երկու ցուցարարի…Վրաստանի մայրաքաղաքում Ռուսաստանի նախկին դեսպանատան շենքի մոտ հավաքվել էին երկու տարբեր ակցիաների մասնակիցներ: Ղրիմի հանրաքվեի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել Թբիլիսիում:

«Ղրիմը Ռուսաստանն է»  կարգախոսի ներքո հանրաքվեն անցկացնում էին «Եվրասիական ընտրություն» կազմակերպության անդամները, իսկ մյուսը՝ «Ազատ գոտի» շարժումը: Հանրաքվեի հակառակորդներն ավելի շատ էին, նրանք ծեծի են ենթարկել ընդդիմխոսներին ու պատռել են նրանց պաստառները:Ռուսաստանի կողմից Ուկրաինայի շրջափակման դեմ ակցիայի մասնակիցները «Միացյալ ազգային շարժման» անդամներն էին՝ Գիգա Բոկերիա, Ակակիյ Մինաշվիլին, Գիվի Թարգմաձեն, Գեորգի Գաբաշվիլինի: Ձերբակալել են երկու ցուցարարի՝ ամեն կողմից մեկ հոգու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ