News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իռլանդիայում մարտի 17-ին տոնում են ամենասիրելի ազգային տոներից մեկը՝ Սուրբ Պատրիկի օրը:

Ավանդության համաձայն՝ հինգերորդ դարում նա Էյրեում տարածել է քրիստոնեությունը: Նրա պատվին շքերթներ անցկացնելու ավանդույթը ծագել է 1996-ին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Դուբլինում կայանալիք հանդիսավոր երթին կմասնակցեն հազարավոր դերասաններ, մարմնամարզիկներ ու երաժիշտներ: Այս տարի միջոցառմանը կմասնակցեն նաեւ երաժշտական կոլեկտիվներ ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Էստոնիայից: Այս օրը ընդունված է հագուստի վրա ամրացնել Իռլանդիայի գլխավոր խորհրդանիշը՝ երեքնուկը:

Տոնը տարեց-տարի ավելի շատ հյուրեր է ներգրավում, նախորդ տարի նրանց թիվը կազմում էր 140 հազար:

Համանման մեծ միջոցառումներ՝ նվիրված իռլանդական պատմությանն ու մշակույթին, տեղի կունենան ամբողջ աշխարհում՝ Մեծ Բրիտանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ավստրալիայում եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ