News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում հրապարակվել է «Ֆեթհուլահ Գյուլենի աղանդի հավաքագրած» պաշտոնյաների ցանկը:

 «ԱզերՏԱջ»-ը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախագահի աշխատակազմի Քաղաքական վերլուծության եւ տեղեկատվության ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովին աշխատանքից ազատելու կարգադրություն է ստորագրել:

Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածում նուրսիստների հետ Էլնուր Ասլանովի կապերի մասին:

«Ֆեթհուլահ Գյուլենի աղանդի հավաքագրած» պաշտոնյաների ցուցակում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Էլնուր Ասլանովը, SOCAR-ի փոխնախագահ Խալիգ Մամեդովը, հոգեւոր կառույցների հետ աշխատանքի պետհանձնաժողովի նախագահ Էլշադ Իսկենդերովը, նրա տեղակալ Գյունդուզ Իսմայլովը, երիտասարդության եւ սպորտի փոխնախարար  Ինթիգամ Բաբայեւը, պատգամավոր Ջեյհուն Օսմանլին, նախագահին առընթեր ուսանողական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ