News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի քաղաքապետարանի «Մելինա Մերքուրի» մշակութային կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել հայտնի լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի՝ «Հայկական ճարտարապետություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցադրության կազմակերպիչներն են Հունաստանում Հայաստանի դեսպանությունը եւ Աթենքի քաղաքապետարանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե բազմամարդ հանդիսությանը ներկա էին երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, Հունաստանի խորհրդարանի, արտաքին գործերի նախարարության, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի եւ արվեստի, հունահայ համայնքի ու համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը եւ Աթենքի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության միության նախագահ, փոխքաղաքապետ Ն. Պապախելան: Ելույթով ներկաներին դիմել է հեղինակը` Զավեն Սարգսյանը: Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ մարտի 27-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ