News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սանկտ-Պետերբուրգում հայկական մշակութային կենտրոնում կայացել է ասուլիս՝ նվիրված Սանկտ-Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին, որի կազմակերպիչներն էին Հայաստանի Հանրապետության, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցարիայի գլխավոր հյուպատոսությունները եւ  Սանկտ-Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի տնօրենը: 

Ասուլիսին բացման խոսքով հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, որը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ երկկողմ հարաբերությունները եւ համագործակցության  ծրագրերը: Գլխավոր հյուպատոսը նշեց նաեւ, որ Հայաստանի դպրոցներում եւ բուհերում մեծ ուշադրություն է դարձվում ֆրանսերեն լեզվի ուսուցմանը:

Այնուհետեւ ելույթ են ունեցել Սանկտ-Պետերբուրգում Հունաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Շվեցիարիայի եւ Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսները, որոնք մասնավորապես իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀՀ գլխավոր հյուպատոսին  մասնակցության եւ օժանդակության համար, ինչպես նաեւ ներկայացրեցին իրենց երկրների Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության սույն թվականին անցկացվելիք ծրագրերը, որն ընդգրկում էր կինոփառատոն, դասական եւ ժամանակակից երաժշտության համերգներ, ֆրանսերեն լեզվի մրցույթներ եւ վիկտորինաներ, գիտական կոնֆերանսներ, թատերական բեմադրություններ, հանդիպումներ գրողների եւ կինոռեժիսորների հետ:

Հանդիպման վերջում մասնակիցները պատասխանել են ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

Տպել
Ամենաշատ