Malaysia Airlines ավիաընկերության անհետացած օդանավն իր երթուղին փոխելու պահին ավտոպիլոտով կառավարման ռեժիմում է եղել:
Փորձագետներն ուսումնասիրում են ռադարների գրանցումները, քանի որ կարծում են, որ երթուղուց առաջին շրջադարձից հետո օդանավն անցել է ավտոպիլոտի համակարգի: Այս մասին գրում է New York Times-ը` վկայակոչելով քննության ընթացքին ծանոթ աղբյուրը:
Քննիչները նշում են, որ հավանաբար, նման հրահանգ ներդրվել է ծրագրում: Ընդ որում նշվում է, որ հայտնի չէ, թե երբ են համակարգչում համապատասխան փոփոխություններ մտցվել` թռիչքից առաջ, թե` հետո, հայտնում է rosbalt.ru-ն:




























