News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արաքչին եւ ԵՄ դիվանագիտության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդտը պայմանավորվել են երկու օրվա ընթացքում Իրանի եւ «միջազգային վեցյակի» միջեւ բանակցություններ անցկացնելու մասին, փոխանցում է IRNA-ն:  Արաքչին եւ Շմիդտը համաձայնացրել են 2014թ. մարտի 18-ի առավոտյան Վիեննայում  մեկնարկող բանակցությունների երկրորդ փուլի օրակարգը:

Միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կսկսվեն Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադի եւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հանդիպումից:

Նախօրեին Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը  չեղյալ էր հայտարարել ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ ընթրիքը՝ ի նշան իրանցի ընդդիմադիրների հետ վերջինիս հանդիպման առթիվ բողոքի:  Խոսքը 2009-ի անկարգությունների մեջ մեղադրվող ակտիվիստների մասին է:

2013թ. Թեհրանն ու «միջազգային վեցյակը» պայմանավորվել էին Իրանի միջուկային գործունեության մասնակի դադարեցման մասին՝ երկրի հանդեպ պատժամիջոցները  մեղմելու դիմաց:  Համաձայնագրի իրագործմանը կողմերը ձեռնամուխ էին եղել 2014-ի հունվարի 20-ից:

Այժմ կողմերը պետք է քննարկեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ