News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պատժամիջոցների թուլացումը նպաստում է իրանական նավթաքիմիական արտադրանքի արտահանմանը ասիական երկրներին: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային նավթաքիմիական արդյունաբերության ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մոհամեդ Հասան Փեյվանդին:

Ինչպես վերջինս է նշել, իրանական նավթաքիմիական արդյունաբերությունից եկամուտների հետագա ավելացմանը հիմնականում նպաստելու է ԵՄ երկրների ընկերությունների հետ համագործակցության վերսկսումը: Այդ ընկերությունները պատժամիջոցների պատճառով, այժմ չեն կարողանում իրենց տեխնոլոգիան վաճառել Իրանին: Ներկայումս այդ ընկերությունների հետ կապեր հաստատելու գործընթացը շարունակվում է:

Նավթաքիմիական արտադրանքը համարվում է Իրանի եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը՝ հում նավթից հետո, հաղուդում է Iran.ru-ն:

Հիշեցնենք, որ Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ԱՄՆ-ն պատժամիջոցներից ազատել է Իրանի 14 խոշոր նավթքիմիական ընկերությունների ու դա թույլ է տալիս ասիական սպառողներին հեշտ ու արագ իրանական նավթաքիմիական արտադրանք գնել՝ առանց ավելորդ իրավաբանական ու քաղաքական արգելքների:

Նշենք նաեւ, որ ԱՄՆ-ն վերանայել է Ճապոնիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի Ֆրանսիայի ու Չեխիայի համար իրանական նավթի արգելքը; Այդ երկրներն ավելի վաղ պետք է սատարեին  ԻԻՀ նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները:

Ինչպես նշել է պետքարտուղարության ղեկավարը, չնայած արգելքի վերանայմանը, Վաշինգթոնը չի հրաժարվելու տնտեսական պատժամիջոցներից՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ