News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Երեւանի բնակիչներ, տաքսու վարորդներ Միշա Ալիյանն ու Գեւորգ Գեւորգյանը մեղադրվում են իրանցի ուղեւորներին դանակով սպառնալու եւ 2 հազար ԱՄՆ դոլար եւ 8 հազար դրամ գողանալու մեջ:

Դեպքը տեղի է փետրվարի 23-ին ժամը 22:40-ի սահմաներում: Իրանցի երիտասարդները նստել էին Միշա Ալիյանի մեքենան ու խնդրել գնալ Նոր Մարաշ: Ճանապարհին Միշան զանգել էր ընկերոջը, որն էլ փոխարինելով Միշային՝ ամբողջ քաղաքով պտտեցրել էր իրանցի ուղեւորներին: Այնուհետեւ Արցախ փողոցում մեքենա էր նստել նաեւ Միշան, ովքեր դանակով սպառնացել էին ուղեւորներին եւ պահանջել իրենց մոտ եղած ամբողջ գումարը:

Ոստիկաններին հաջողվել է գտնել եւ բերման ենթարկել միայն Գեւորգ Գեւորգյանին: Միշա Ալիյանը հետախուզման մեջ է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ