News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ճանապարհորդ Ամրահ Աշրաֆի հոդվածը, որը հրապարակվել է «Hindustan Times»-ում:

«Օ, եւս մեկ ճանապարհորդությո՞ւն դեպի Եվրոպա»,- հեգնանքով ասաց ընկերս, երբ հայտնեցի, որ Հայաստան եմ մեկնում: «Հըմ… Հայաստանը գտնվում է Ասիայում»,- ասացի ես: Նա ծիծաղեց ու գրազ եկավ, թե այն Արեւելյան Եվրոպայում է, Վրաստանի հարեւանությամբ: «Սակայն Վրաստանը նույնպես գտնվում է Ասիայում»,- ասացի ես: Մենք դրույքները բարձրացրեցինք: Կարճ ասած՝ ես 5000 ռուփի շահեցի: Հայաստանը գտնվում է Ասիայում, ինչպես եւ Վրաստանը:

Դժվար է մեղադրել ընկերոջս: Հայաստանն անհավանական մշուշապատ է: Սակայն նրա մասին խոսելու շատ բան կա: Այս երկիրն առաջինն էր, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն(դեռ չորրորդ դարում), այն ունի սեփական գրեր ու լեզու, նաեւ այն Խորհրդային Միության մաս է կազմել: Քարդաշյան ընտանիքը ծագումով Հայաստանից է, թեեւ կասկածում եմ, որ սա թվով երեք միլիոն բնակչության համար հպարտության առարկա է: Այս ամենի մասին գիտեի նախքան այցելությունս: Սակայն այն, ինչի մասին տեղյակ չէի, երեք օրվա ընթացքում հիպնոզի ենթարկեց ինձ իր գեղեցկությամբ, գրավեց իր պատությամբ, ստիպեց սիրահարվել այդ ժողովրդին:

Իմ սիրավեպը Հայաստանի հետ սկսվեց բավական տարօրինակ կերպով: Ես ինքնաթիռների սիրահար չեմ, սակայն արթնացել եմ օդային տատանումներից, որի պատճառով ոսկորներն էին դողում: Լայն երկնագույն մակերես ներքեւում, որն արտացոլում է երկինքը: Գրեթե մեջտեղում ինչ-որ գագաթներ են, որոնք այնքան մոտ են ինքնաթիռին: Գագաթներից մեկն ավելի բարձր էր՝ շրջապատված ամպերով եւ արեւի ոսսկեգույն երանգներով: Հենց այստեղ էլ սկսվեց սերն առաջին հայացքից:

Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ես թարմ օդ շնչեցի ու շնորհակալ է, որ ողջ եմ մնացել: Դարձյալ տեսա հիասքանչ գագաթը՝ հեռվում, ամպերի եւ մշուշի մեջ: Մատենադարանում շոգ օր անցկացրեցինք, որն աշխարհում հնագույն ձեռագրերի ամենահին պահոցներից մեկն է: Հայոց այբուբենը ստեղծած Մեսրոպ Մաշտոցի հսկա արձանը ողջունեց մեզ մուտքի մոտ:

Հաջորդ առավոտ, երբ մենք դեպի հարավ շարժվեցինք, ուշադիր չէի շրջապատի հանդեպ: Սակայն կտրուկ շրջադարձն անակնկալ մատուցեց: Հորիզոնում ինչ-որ ահեղ բան բարձրացավ: Բիբլիական Արարատն էր իր երկու գագաթներով, որի վրա, ինչպես ասում են, կանգ է առել Նոյան տապանը: Այս անգամ լեռը չէր թաքնվել ամպերի ետեւում:

Մեկնումից մեկ օր առաջ երեկոյան, երբ բոլորն արդեն իրենց սենյակներում էին, որոշեցի վերջին անգամ դուրս գալ: Անցա Հանրապետության հրապարակով, նստեցի Օպերային թատրոնի մոտ, քայլեցի պուրակով. շուրջս լռություն էր: Օդում կոնյակի հոտ էր զգացվում, սակայն բարերում աթոռները դատարկ էին: Ես գիտեի, որ սիրավեպս ավարտին է մոտենում: Սա մեր վերջին գիշերն էր: Դժվար է բաժանվել, սակայն սա պետք է սիրո կարճ պատմություն դառնար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ