News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղրիմթաթարական ժողովրդի մեջլիսում չեն ճանաչում Ղրիմի եւ Սեւաստոպոլի միացումը Ռուսաստանին եւ իրենց հայրենակիցներին հանդարտության կոչ են անում:

«Դեռեւս մենք չենք ճանաչում այդ համաձայնագրերը, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը: Հիմա, նախկինի պես, պնդում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը եւ որ Ղրիմը պետք է մնա Ուկրաինայի կազմում»,-հայտարարել է Մեջլիսի փոխնախագահ Նարիման Ջելալը, հաղորդում է ՈՒՆՆ-ն:

Անդրադառնալով Պուտինի՝ ղրիմթաթարական ժողովրի ռեաբիլիտացիայի «խոստմանը», Ջելալը նշել է, որ նման մեսիջներ արդեն հնչել են ռուսական ղեկավարության կողմից եւ լսվել են: «Բայդ դա հիմք չէ աշխարհաքաղաքական դիրքորոշման փոփոխության համար»,-ասել է նա:

Բացի այդ, Նարիման Ջելալը իր հայրենակիցներին հանդարտության կոչ է արել: «Ղրիմի շատ թաթարներ, որոնք էմոցիոնալ շոկ են ապրել, պետք է զուսպ լինեն եւ չտրվեն զգացմունքներին»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ