News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասում շարունակվում են բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2011թ-ից մեկնարկած ծրագիրն ամբողջությամբ կավարտվի այս տարեվերջին:

Թաղամասի 15 բազմաբնակարան շենքերում աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտված են եւ շուրջ 500 բաժանորդներ ապահովված են գազամատակարարմամբ: Չորս շենքերում այժմ ընթացքի մեջ են գազիֆիկացման աշխատանքները, իսկ եւս 5-ում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:

Քաղաքապետը պատասխանատուների առջեւ խնդիր է դրվել աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում եւ թաղամասի բնակարաններն օր առաջ ապահովել գազամատակարարմամբ:

Տպել
Ամենաշատ