News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանը Հայաստանին 2 մլն դոլար կհատկացնի՝ սահմանամերձ Մեղրի եւ Ագարակ քաղաքների գազիֆիկացման համար: Այս մասին որոշում է կայացվել այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում:

Եվս մոտ 500 հազար դոլար կհատկացնի հայկական կողմը՝ սարքավորումների եւ խողովակների ներկրումից հարկերի եւ տուրքերի պարտքերի դուրս գրման տեսքով:

Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրել են Իրանի կողմից Հայաստանին զարգացման օժանդակություն տրամադրելու փոխըմբռնման հուշագիրը, որով Իրանը տրամադրել է 2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման համար: 

Հուշագրի համաձայն հայկական կողմն ստանձնել է ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման եւ ապրանքի ներմուծման գործարքներից գանձվող հարկի մաքսատուրքի եւ պարտադիր վճարի հետ կապված ծախսերը: Այժմ ավարտվել է նախագծման աշխատանքը, որի հիման վրա ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաեւ աշխատանքի ծավալը:

Մեկ այլ որոշման փոփոխությամբ գործադիրն ապահովել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրված վարկի մայր գումարի մարման գծով կառավարության ստանձնած պարտավորության ամբողջական կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորումը:

Ագարակի քաղաքապետ։ Մխիթար Զաքարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ջեռուցման սեզոնին իրենց քաղաքի բնակիչները վճարման հետ կապված խնդիրներ չեն ունենում, քանի որ Ագարակի լեռնահարստացման կոմբինատի շնորհիվ միջին աշխատավարձն այնտեղ կազմում է մոտ 270 հազար դրամ:

Ինչ վերաբերում է Մեղրիին, այստեղ գազի բացակայությունը խնդիր են համարում: Քաղաքի բնակիչներն այդ մասին հայտնել են երկրի նախագահ Սերժ Սարգսյանին՝ 2013-ի ձմռանը նրա նախընտրական այցելության ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ