News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ընտրություններից հետո Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սկզբունքային այլ որակներ  դրսեւորեց, կարծում է Բիձինա Իվանիշվիլին: Ըստ նրա՝ ինքն այդ ժամանակից չի շփվում Մարգվելաշվիլիի հետ:

«Չեմ թաքցնի՝ ես ավելի լավն էի ակնկալում: Առաջին երկու ամիսներին ես շատ էի բանավիճում նախագահի հետ, մեր միջեւ շատ տարաձայնություններ կային: Երկու ամիս մենք սուր վեճեր էինք ունենում: Նա սկզբունքային այլ որակներ դրսեւորեց... Ընտրություններից հետո Մարգվելաշվիլին ցույց տվեց բնավորությունը: Ես շուտով 60 տարիս կբոլորեմ, եւ նման օրինակներ չէի հիշում:

Այսօր մենք այլեւս ոչ պաշտոնական հարաբերություններ չենք պահպանում եւ ես այստեղ ողբերգություն չեմ տեսնում: Մենք որոշել ենք, որ դա պետք չէ եւ եթե ինչ-որ բան է տեղի ունենում, կարելի է հրապարակային քննարկել», - ասել է Իվանիշվիլին՝ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում, հայտնում է  «Գռուզիա Online»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ