News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


NEWS.am-ը ներկայացնում է Արցախի Հանրային հեռուստատեսության սյուժեն՝ Ղրիմի ժողովրդի հետ համերաշխության հանրահավաքի մասին, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում մեծ հանրահավաք է սկսվել, որը նշանավորում է 1988թ ղարաբաղյան շարժման մեկնարկը: Հանրահավաքը տեղի է ունեցել ի նշան համերաշխության՝ Ղրիմում տեղի ունեցած հանրահավաքի: Այդ հանրաքվեն մտովի տեղափոխել է 1991թ դեկտեմբերի 10, երբ արցախահայերը համընդհանուր հանրաքվեի ժամանակ արտահայտեցին իրենց ինքնորոշման իրավունքը՝ անկախ պետության ստեղծմանը կողմ արտահայտվելով: Հանրաքվեին մասնակցել էր ընտրողների 82,2 տոկոսը, ըստ որում՝ Ղարաբաղի անկախությանը կողմ է արտահայտվել նրանց 99 տոկոսը: Մարդիկ քվեարկել էին հանուն այն անկախության, որը հետագայում կրկին ամրապնդվել էր հայոց ազգի զավակների արյունով, որով փաստվեց գործընթացի անդառնալիությունը:

Թամարա Սարգսյան, Ստեփանակերտի բնակչուհի. Տարածաշրջանում հենց Արցախը օրինական ճանապարհով հռչակեց իր անկախությունը: ԼՂՀ-ն այն երկրներից է, որոնց անկախությունը պետք է պաշտոնապես ճանաչվի: Ըստ որում, այդ գործընթացը չպետք է ձգձգվի:

Նիկոլայ Սարգսյան, Ստեփանակերտի բնակիչ. Մենք նույն կերպ էինք պայքարում մեր անկախության համար: Մինչեւ օրս պայքարում ենք դրա համար եւ երազում ենք, որպեսզի մեր երեխաները մեծանան ազատ երկրի խաղաղ երկնքի տակ:

Այսօրվա հանրահավաքով արցախցիները իրենց համերաշխությունն են հայտնել Ղրիմի բնակչությանը եւ բոլոր նրանց, ովքեր քաղաքակիրթ կերպով, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի վրա, անում են իրենց ընտրությունը: Աշխարհում տեղի ունեցող գործընթացները հերթական անգամ ցուցադրում են մեր կողմից 88թ ընտրված ուղու ճշմարտացիությունը: Չնայած որ աշխարհը լռում է Ղարաբաղի դեպքում, մենք մեր աջակցությունն ենք արտահայտում բոլոր նրանց, ովքեր համանման իրավիճակում են հայտնվել:

Դավիթ Բաբայան, քաղաքագետ. Իրավական տեսանկյունից եւս մեկ նախադեպ է հայտնվել: Ի դեպ, 2014-ը հարուստ կլինի նման իրադարձություններով: Հանրաքվեներ են սպասվում Շոտլանդիայում, Կատալոնիայում: 2013-ում մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Ֆոլքլենդյան կղզիներում, մինչ այդ անկախացավ Հարավային Սուդանը: Այսինքն՝ 2008-ից ի վեր գործընթացը նոր որակ է ստացել:

Լեռնային Ղարաբաղի իշխանությունը  արդեն հայտարարել է Ղրիմում հանրաքվեի վերաբերյալ իր դիրքորոշումը: Նախօրեին նման հայտարարությամբ էր հանդես եկել ԼՂՀ ԱԳՆ-ն: Ղրիմի ժողովրդին իր համերաշխությունն են արտահայտել նաեւ ԼՂ քաղաքական ուժերը: Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել նաեւ նար ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Վերջինս նշել է, որ արցախցիները չեն կարող անտարբեր մնալ նման երեւույթների նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ