News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին տեղափոխվել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում կառուցված նստավայր, որում ժամանակին աշխատել է Միխայիլ Սահակաշվիլին: Նշենք, որ նախկինում նոր իշխանությունները բազմիցս հայտարարել էին, թե չեն տեղափոխվելու նստավայր եւ այն օգտագործվելու է այլ նպատակներով:

Հոկտեմբերի 27-ի ընտրություններում հաղթանակ տարած Մարգվելաշվիլին ասել էր, թե մտադիր չէ աշխատել Սահակաշվիլիի նստավայրում, սակայն նախօրեին նա այնտեղ յոթ նոր դեսպանների է ընդունել:

Նախօրեին մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե հիասթափված է Մարգվելաշվիլիից, որը իր ֆավորիտն էր համարվում: Իվանիշվիլին քննադատել է Մարգվելաշվիլիին իր դիրքորոշումը փոխելու համար: Իր հերթին Մարգվելաշվիլին մարտի 19-ին կայացած ճեպազրույցի ընթացքում նշել է, թե Իվանիշվիլիի կարծիքը կարեւոր է իր համար, սակայն չի բացահայտել իրենց քննարկման մասնրամասները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ