News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Իշխող կոալիցիային մաս չկազմող բոլոր ուժերը հավասար ներդրում ունեն ներկայիս ձեռքբերումների մեջ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ խորհրդարանական չորս ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո պատասխանելով հարցին, թե կառավարությանն ապրիլին անվստահություն հայտնելուն որքանով են նպաստել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումները:

«Չեմ ցանկանում ոչ նսեմացնել, ոչ գերագնահատել Ծառուկյանի դերը: Քաղաքական բոլոր ուժերն այդ հարցում կառուցողական մոտեցում են դրսեւորել եւ մենք հասանք այս արդյունքին»,- ընդգծել է Լեւոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդակցությունների շարք էր սկսել ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ՝ քաղաքական եւ տնտեսական միասնական օրակարգ ձեւավորելու եւ այդ նպատակին հասնելու ճանապարհային քարտեզ մշակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ