News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Բաբաջանյան փողոցի 23-ամյա բնակիչ Վաչագան Ն.-ն մեղադրվում է Վրաստանի քաղաքացի Էրեմյա Ռ.-ին ծեծելով սպանելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա մայիսի 19-ին Երեւանի գիշերային ակումբներից մեկում: Գիշերը ժամը 03:30-ի սահմաններում Վաչագանը գիշերային ակումբի անվտանգության ծառայության աշխատակից Ազատ Ք.-ի հետ վեճի է բռնվել ակումբի հաճախորդ Էրեմյա Ռ.-ի հետ: Վիճաբանության ընթացքում Վաչագանը ծեծի է ենթարկել վրացի հաճախորդին, որի հետեւանքով վերջինս մահացել է:

Վաչագան Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 6-րդ կետերի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում 5-10 տարի ժամկետով: Վաչագանը կալանավորված է:

Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 27-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ