News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «European Voice»-ի խմբագիր Էնդրյու Գարդների հոդվածը, որը հրապարակվել է այդ պարբերականում:

Ղրիմի ճգնաժամը մեծացնում է անհանգստությունը Կովկասում, որտեղ ռզմական ակտիվությունը վերջին ժամանակներս աճել է տարածաշրջանի սահմանների երկայնքով:

Վերջին երկու ամիսներին Վրաստանը հայտնել է ռուսական օդանավերի՝ իր օդային տարածք ներխուժելու մասին, իսկ հայ-ադրբեջանական սահմանին զինված ուժերի կուտակում է նկատվում:

Ներկայումս անհանգստությունը դեռ չի վերաճել ահազանգի: Ռուսաստանի կողմից  ներխուժումները տեղի են ունեցել Սոչիի օլիմպիադիայից առաջ եւ դրա ընթացքում, իսկ Ադրբեջանի զորքերը ակտիվացել են գարնանը: Սակայն այդ միջադեպերը մեծացրել են անհանգստությունն այն պայմաններում, երբ քաղաքական գործիչներն ու դիվանագետները արդեն հատուկ զգուշավորությամբ են քայլում:

Հայաստանի հարցում իրավիճակն էլ ավելի նուրբ է: ԱԳ փոխնախարար Շվարշ Քոչարյանը հայտարարել է, որ իր երկիրը կաշխատի Ուկրաինայի կառավարության հետ, չնայած Հայաստանի՝ Ֆրանսիայի հետ առկա սերտ կապերին, իր անվտանգությունը կախված է Ռուսաստանից:

Հայաստանի խոցելիությունը Ռուսաստանի ճնշմանը ամբողջությամբ բացահայտվեց 2013-ի սեպտեմբերին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ընդհատելով արձակուրդը, Պուտինի խնդրանքով մեկնեց Մոսկվա: Սարգսյանը կտրուկ որոշեց չնախաստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որը տեխնիկապես արդեն լրիվ պատրաստ էր:

Վրստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ առանց այդ էլ վատ են, քանի որ Ռուսաստանը 2008-ին ներխուժել էր այդ երկրի տարածք եւ աջակցում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածաշրջաններին, որտեղ ռուսական անձնագրեր ունենալը սովորական երեւույթ է դարձել:

Այդուհանդերձ, Թբիլիսիի ներկա իշխանությունը Ռուսաստանի հետ վարում է «կառուցողական դեէսկալացիայի» քաղաքականություն, բայց չի լղոզում «կարմիր գծերը», կապված չհարձակման եւ տարածքային ամբողջականության հետ:

Դիտորդները սպասում են, որ Վրաստանը կօգտագործի Ղրիմի ճգնաժամը, որպեսզի ավելի սերտ հարաբերություններ հաստատի ՆԱՏՕ-ի հետ սեպտեմբերին կայանալիք Դաշինքի գագաթաժողովում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ