News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե Իրանը օգտվի իրավիճակից, ապա Նովրուզը ոչ միայն նոր տարվա սկիզբ կդառնա, այլեւ՝ Իրանի պատմության, աշխարհում նրա դերի մեջ նոր էջ կդառնա, այդ թվում՝ ԱՄՆ հետ հարաբերությունների կարգավորման առումով: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձում՝ կապված Նովրուզի հետ:

Ըստ նրա՝ երկար տարիներ շարունակ առաջին անգամ հնարավորություն կա նոր ուղի սկսելու: «Եթե Իրանը կատարի իր միջազգային պարտականությունները, մենք գիտենք, թե ուր կարող է տանել երկխոսության, ավելի շատ վստահության ու համագործակցության ուղին: Դա կնշանակի ավելի շատ հնարավորություններ իրանցիների համար առեւտրի ոլորտում ու մնացած աշխարհի հետ կապերի հաստատման հարցում»,-հայտարարել է Օբաման:

Նա նշել է, որ ինքը իլյուզիաներ չունի ու գործընթացը բարդ  է լինելու, սակայն հնարավորություն կա համաձայնության գալ, եթե Իրանը գիտակցված քայլերի գնա, որպեսզի աշխարհին համոզի, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ