News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Bentley ընկերությունը ներկայացրել է իր առաջին ամենագնացի սերիական տարբերակի լուսանկարները, որը կարող է ամենաթանկարժեքն ու պերճաշուքը լինել: Ավտոմոբիլային ընկերությունը խոստանում է այն ամենա-ամենան դարձնել:

Կոնցեպտը ներկայացվել է դեռեւս 2012-ին ժնեւյան ավտոշոուի ժամանակ: Սակայն պետք է նշել, որ բոլորը չէ ,որ այն միանշանակ էին գնահատել: Ոմանք նշել էին ամենագնացի ոչ այնքան հաջող դիզայնը: Երեւում է, բրիտանացիները այդ ամենը մշակել են ու ներկայացրել նոր մոդել, որն, ըստ նրանց, ավելի էլեգանտ է:

Ընկերությունում նշում են, որ արդեն ունեն նորույթի 2000 պատվեր: Ընկերությունը նախատեսում է տարեկան 3000 մեքենա թողարկել: Սերիական արտադրությունը պետք է սկսվի 2016-ին:

Մեքենայի տեխնիկական նրբություններն առայժմ հայտնի չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ