News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանը կարող է շարժվել դեպի Եվրոպա՝ շատ լավ հարաբերություններ պահպանելով ԱՊՀ երկրների հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Երեւանում ընթացող «ՆԱՏՕ-ն եւ Հարավային Կովկասը. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է «Լեւան Միքելաձե» հիմնադրամի ղեկավար, Թբիլիսի պետական համալսարանի պրոֆեսոր Գեորգի Գոգսաձեն:

Նրա խոսքով՝ Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային դեր են խաղում արեւմտամետ ուժերը, որոնք կարեւոր պաշտոններ են զբաղեցնում կառավարությունում: «Իշխող «Վրացական երազանք» կոալիցիան հասկացնել է տվել, որ երկրի արտաքին քաղաքական կուրսը չի փոխվելու»,-ասել է Գոգսաձեն՝ հավելելով, որ այդ մասին է վկայում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը 2013-ի վերջին:

Վրաստանում տնտեսական իրավիճակը, ըստ փորձագետի, այնքան էլ լավ չէ: «Վրաստանի համար առավել արդյունավետ են տնտեսական կապերն ԱՊՀ-ի երկրների եւ Թուրքիայի հետ, այն դեպքում՝, երբ առեւտրային հաշվեկշիռը ԵՄ երկրների հետ աղետալի է. մենք 4 անգամ ավելի քիչ ենք արտահանում, քան  ներմուծում ենք: Նկատվում է ռեկորդային աճ Ռուսաստանի հետ առեւտրում»,-ընդգծել է Գեորգի Գոգսաձեն:

Նրա կանխատեսմամբ՝ երբ Վրաստանը ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, Մոսկվան դժվար թե պահպանի արտաքին առեւտրային հարաբերությունների ներկա մակարդակը:

Հիշեցնենք, որ Վրաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել է 2013-ի նոյեմբերին, Վիլնյուսում կայացած «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովից ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ