News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդերին Նավրոզի կապակցությամբ:

Մեր ժողովուրդների հարեւանությունն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն, եւ այսօր քրդական համայնքը Հայաստանի հասարակության կարեւոր մասն է: Մենք ձեր հոգսերը հավասարապես մերն ենք համարում եւ ձեզ հետ ուրախանում ձեր հաջողություններով:

Նոր տարին եւ գարնան զարթոնքը բնականաբար բերում են նոր հույսեր: Մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր բարի երազանքները, որ Նավրոզը՝ Նոր տարին, հայաստանաբնակ քրդերի համար լինի առատության, շենության ու բարգավաճման տարի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ