News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Փարաջանով» ֆիլմի սցենարի հեղինակ, պրոդյուսեր եւ ռեժիսոր Ելենե Ֆետիսովան չի մասնակցի Հայաստանի պետական մրցանակի հանձնման արարողությանը, որը հանձնվելու է այդ ֆիլմին:

Ֆետիսովայի խոսքով՝ բոյկոտի պատճառը Հայաստանի կողմից Ղրիմում կայացած հանրաքվեի ճանաչումն է: Այս մասին, նա գրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում, հաղորդում է «Կոմենտարիի»-ն:

«Քանի որ դուք ձեր աջակցությունն ենք հայտնել Ղրիմի «հանրաքվեին»՝ այն անվանելով «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը, որը սակայն, իմ կարծիքով, որպես Ուկրաինայի քաղաքացի, միջազգային իրավակարգի եւ եվրոպական արժեքների խախտում է, ինչպես նաեւ սպառնալիք է Ուկրաինայի քաղաքացիների եւ ողջ մարդկության խաղաղությանն ու հանգստությանը, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ինձ համար անհնարին եմ համարում ներկա գտնվել մարտի 21-ին Երեւանում կայանալիք ֆիլմի ստեղծողների պարգեւատրման արարողությանը»,-հայտարարել է Ֆետիսովան:

Դրամական պարգեւը, որը պատկանում է Ֆետիսովային, ռեժիսորը խնդրում է փոխանցել հայ որբերի կարիքներին: «Վստահ եմ, որ Սերգեյ Փարաջանովը նույնկերպ կվարվեր»,-հավելել է նա:

Նշենք, որ «Փարաջանովը» այսօրվա դրությամբ համատեղ  խոշորագույն արտադրանքն է Ուկրաինայի մասնակցությամբ  (այդ թվում՝ Ֆրանսիայի, Հայաստանի, Վրաստանի), որի բյուջեն կազմում է 1 մլն 980 հազար եվրո, որի կեսը ապահովել է Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալությունը:

«Փարաջանովի» համաշխարհային պրեմիերան կայացել է 2013թ. հուլիսին Չեխիայում՝ А խմբի ամենահեղինակավոր միջազգային կինոփառատոններից մեկում, որտեղ կինոնկարը ներկայացնում էր Ուկրաինան՝ East of the West միջազգային մրցութային հիմնական ծրագրում:

Բացի դրանից, Օդեսայի միջազգային կինոփառատոնում նույն տարում ֆիլմն ստացել էր «Ոսկե դյուկ» մրցանակը՝ որպես «Ուկրաինական լավագույն լիամետրաժ ֆիլմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ