News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի գլխավոր դատախազությունը ձերբակալել է դատաբժշկական փորձագետ Լեւան Չաչուային, որը 2005թ. մասնակցել էր մահացած վարչապետ Զուրաբ Ժվանիայի մարմնի զննությանը:

Հիշեցնենք, YouTube-ում տեղադրվել են Ժվանիայի եւ Յուսուպովի դիակների լուսանկարները, որոնցում կարելի է տեսնել մարմնական տարբեր վնասվածքներ:

Ի պատասխան Չաչուան հայտարարել է, որ այդ լուսանկարները կեղծված են: Նա նաեւ նշել էր, որ Ժվանիան միայն մեկ վերք է ունեցել՝ շրթունքի հատվածում:

«Քննությունը պարզել է, որ 2005 թ. փետրվարի 3-ին Լեւան Չաչուան մարմինների զննության ժամանակ ոչ պատշաճ կերպով է կատարել իր պարտականությունը», - հայտնել է դատախազության ներկայացուցչուհին՝ մարտի 21-ի գիշերը տեղի ունեցած արտակարգ ճեպազրույցի ժամանակ:  Գերատեսչությունը նշում է, որ Չաչուայի մասնակցությամբ կատարված փորձաքննության արդյունքները կասկած են հարուցել, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:

Մահացած նախկին վարչապետի եղբայր, պատգամավոր Գեորգի Ժվանիան հայտարարել էր, որ փորձագետի ձերբակալությունն անսպասելի չէր իր համար: «Նրա ձերբակալությունը փուլերից մեկն է: Այս գործի քննությունը մոտենում է հանգուցալուծմանը», - նշել է Ժվանիան:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան՝ «վարդերի հեղափոխության» առաջնորդներից մեկը, մահացած էր հայտնաբերվել 2005թ. փետրվարի 3-ի գիշերը Քվեմո Քարթլիի նահանգապետ Ռաուլ Յուսուպովի հետ՝ Թբիլիսիի Սաբուրտալինի փողոցի վարձու բնակարանում: Ըստ պաշտոնական վարկածի, Ժվանիայի ողբերգական մահվան պատճառը գազից թունավորվելն էր եղել: 

2012 թ. «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո սկսվել էր Ժվանիայի մահվան հանգամանքների լրացուցիչ քննությունը:

Վրաստանի սպանված նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի լուսանկարները սկանդալի պատճառ են դարձել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ