News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բացվել է խոշորագույն ցուցահանդես, որը նվիրված է գործակալ Ջեյմս Բոնդի տրանսպորտային միջոցներին: Ցուցահանդեսը կշարունակվի ինչեւ մյուս տարվա մարտ ամիս:

Ցուցահանդեսը, որը բաց կլինի շաբաթվա բոլոր օրերին, ծանոթացնում է  հայտնի լրտեսի մեքենաների հավաքածուի հետ: Այցելուները կարող են տեսնել նաեւ շարժիչով նավակներ, մոտոցիկլետներ, նույնիսկ ինքնաթիռներ: Ամենայուրահատուկ ցուցանմուշներից է կինոնկարից կոկորդիլոս-սուզանավը, հաղորդում է ԻՏԱռ-ՏԱՍՍ-ը:

Ցուցահանդեսում է ներկայացված «Վաղը երբեք չի մեռնի» ֆիլմի BMW 750iAL-ը: Մեկ այլ հայտնի ցուցանմուշ է BMW Z8-ը «Ողջ աշխարհն էլ բավական չէ» ֆիլմից: Այցելուները կարող են տեսնել Lotus Esprit S1 սուզանավը «Լրտեսը, ով ինձ սիրում էր» ֆիլմից, Rolls-Royce Phantom III-ը «Գոլդֆինգեր» ֆիլմից, Aston Martin DB5-ը «Ոսկե աչք» ֆիլմից:

«Բոնդը շարժման մեջ» ցուցահանդեսի այցելուները կտեսնեն նաեւ մեքենաների փոքր մոդելներ եւ այլ տեխնիկա, որոնք օգտագործվել են ֆիլմերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ