News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել տարածաշրջանի 9 երկրների, այդ թվում՝ Հայաստանին, Նովրուզի՝ գարնան առաջին օրվա կապացությամբ, որը պարսկական օրացույցի ամենահին եւ սիրելի տոնն է:

Ինչպես հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը, Իրանի նախագահը շնորհավորել է Աֆղանստանի, Տաջիկստանի, Պակիստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Թուրքիայի նախագահներին: Նա հույս է հայտնել, որ Նովրուզը կբերի «արդարություն, բարոյականություն եւ եղբայրություն՝ տարբեր ժողովուրդների մշակույթների եւ աստվածային կրոնների հիման վրա, նաեւ կայուն խաղաղություն եւ կայունություն աշխարհին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ