News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով նախօրեին հարցաքննել են Վրաստանի ՆԳՆ նախկին ղեկավար Վանո Մերաբիշվիլիին:

Ինչպես «IPN»-ին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Թեմուր Դոլիձեն, Մերաբիշվիլին չի կարողացել գործի համար կարեւոր որեւէ հանգամանք հիշել, միայն պարզաբանել է, որ 2005թ.-ի փետրվարի 3-ի ճեպազրույցի ժամանակ Ժվանիայի մահվան պատճառ է անվանել բնական գազի թունավորումը, քանի որ անձամբ է եղել հանցանքի վայրում ու զգացել գազի հոտը, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

«Ժվանիայի մահվան մասին Մերաբիշվիլին հասարակությանն առաջին անգամ հայտարարել է փետրվարի 3-ին՝ կատարվածը գնահատելով որպես դժբախտ պատահար: Հայտարարվել էր նաեւ մահվան նախնական պատճառը՝ թունավորում բնական գազից: Ճեպազրույցն անց էր կացվել 2005թ.-ի փետրվարի 3-ին՝ 08:38-ին: Այն ժամանակ չկար ոչ միայն փորձագետի եզրակացության, չէին սկսել նաեւ դիակների հետազոտություն: Փորձաքննությունը սկսվել է 09:00-ին»,- նշել է Թեմուր Դոլիձեն:

Ինչ վերաբերում է «IPN» հարցին այն մասին, թե ծրագրվում է արդյոք այս գործով այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների հարցաքննություն, Դոլիձեն հայտարարել է, որ չի բացառվում:

Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան, նախկին իշխանությունների պաշտոնական վարկածի համաձայն, մահացել է 2005թ.-ի փետրվարին բնական գազի թունավորումից: Երկրի գործող իշխանությունը վերաբացել է Զուրաբ Ժվանիայի մահվան գործով հետաքննությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ