Ժամացույցների շվեյցարական Cvstos ընկերությունը դերասան Ժերար Դեպարդիեի պատվերով «Հպարտ եմ, որ ռուս եմ» անվանմամբ բացառիկ ժամացույցների շարք է թողարկել։ Ժամացույցին պատկերված է Ռուսաստանի զինանշանի երկգլխանի արծիվը՝ մաքուր ոսկուց։ Ժամացույցների արժեքը չի հաղորդվում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը;
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն ՌԴ քաղաքացի էր դարձել 2013-ին՝ Ֆրանսիայում ունեւոր մարդկանց համար 75 տոկոսանոց հարկ սահմանվելուց հետո։