News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իտալա-գերմանական «Վիչենցի» մշակութային կենտրոնը, Հայաստանի դեսպանատան եւ Իտալիայի հայերի միության հետ համագործակցությամբ, կազմակերպել են «Արմին Վեգները եւ Անատոլիայի հայերը 1915թ.» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացված են գերմանացի գրող եւ իրավապաշտպան Արմին Վեգների՝ Հայոց ցեղասպանությունը փաստող լուսանկարները, գրում է  «Nouvelles d՝Arménie»-ն։

1915թ. սանիտարական ծառայության գերմանացի երիտասարդ սպա Արմին Վեգները, որը ծառայում էր Օսմանյան կայսրության գերմանական ստորաբաժանումում, երիտթուրքերի կողմից իրականացված  Հայոց ցեղասպանության ականատեսն էր դարձել։  Նա հարյուրավոր լուսանկարներ էր կատարել՝ փորձելով ողբերգական իրականությունը ներկայացնել գերմանական հանրությանը։

Վեգները նաեւ դիմել էր ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին՝ խնդրելով օգնել հայերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ