News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հարցաքննության ներկայանալու ծանուցագիրը հանձնել են նրա մորը՝ Գիուլի Ալսանիային:

Դատախազ Կոկա Կածտաձեն հայտնել է, որ երկրի գլխավոր դատախազությունում այսօր՝ մարտ 22-ին, արտակարգ բրիֆինգի ժամանակ Սահակաշվիլին մի քանի քրեական գործերով որպես վկա կանչվել է հարցաքննության: Նրա նկատմամբ այլ քննչական միջոցառումներ դեռեւս չեն նախատեսվում, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Կածիտաձեն հիշեցրել է, որ Սահակաշվիլին այլեւս անձեռնմխելիություն չունի, ուստի հարցաքննության չներկայանալու համար պետք է պատճառ ունենա: «Մենք պետք է լսենք նրա չներկայանալու պատճառը, եթե նա որոշի չներկայանալ քննչական մարմնին: Դրանից հետո քննությունը գնահատի նրա գործողությունները: Թեեւ մենք սպասում ենք, որ Սահակաշվիլին կգա հարցաքննության եւ կպատասխանի քննության հարցերին»,-ասել է դատախազը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ