News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մտածած գարունը կամաց-կամաց մոտենում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ հավելելով, որ խոսքը իշխանափոխության մասին է:

Հարցին, թե ինչպես է կուսակցությունը հասնելու իշխանափոխության, Վահան Բաբայանը պատասխանեց. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ամեն ինչ անելու է հերթով եւ առանց էմոցիաների: Մենք պետք է հերթով շարժվենք, պետք է համախմբվենք, որից հետո արդեն կասենք` ինչ քայլեր են պետք հաջողության հասնելու համար: Ամեն ինչ միանգամից եւ մի օրում չի կարող լինել»:

Ըստ պատգամավորի` համախմբել պետք է բոլոր քաղաքացիական նախաձեռնություններին եւ բոլոր այն անհատներին, ովքեր ցանկանում են պայքարել: Վահան Բաբայանը չի բացառում նաեւ, որ «Դեմ եմ» շարժումը կդառնա քաղաքական ուժ:

«Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում: Մարտի 22-ի հավաքին ոչ թե կուսակցություններն են իրենց համախոհներին բերել այստեղ, այլ քաղաքացիներն են եկել իրենց իրավունքների համար պայքարելու: Երբ որ Ազատության հրապարակում կլինեն միայն կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ ժամանակ կասենք»,- ասաց պատգամավորը:

Հարցին` կուսակցությունն ունի վարչապետի թեկնածու, քանի որ արդեն ապրիլի 28-ին, կառավարությանն անվստահություն են հայտնելու, Վահան Բաբայանը տվեց բացասական պատասխան: ԲՀԿ-ական մյուս պատգամավորը` Վահե Էնֆիաջյանն իր հերթին նշեց. «Կարեւոր չի, թե ով է հաց պատրաստում, կարեւորը ինչ որակի հաց է պատրաստում»:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ազգային ժողովում ոչ իշխանական չորս ուժերը` «ԲՀԿ»-ն, «Ժառանգություն»-ն, «ՀՅԴ»-ն եւ «ՀԱԿ»-ը հրավիրել էին փակ նիստ, որից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ասաց, որ ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն են հայտնելու:

Տպել
Ամենաշատ