News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի Պետական համալսարանը  ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր գիտական կոնֆերանս, որը նվիրված էր թուրքմեն բանաստեղծ, փիլիսոփա ու մտածող Մահթումքուլի  Ֆրագիի 290-ամյակին, այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանատան մամուլի ծառայությունից:

Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են ՀՀ կրթության ու գիտության, մշակույթի, էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարությունների ղեկավարներ ու աշխատակիցներ, ԱԳՆ ներկայացուցիչներ, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ ու ԵՊՀ ուսանողներ:

Ներկայացվել են հետաքրքիր գիտական զեկույցներ, որոնք նվիրված էին Մահթումքուլի  Ֆրագիի կյանքին ու ստեղծագործություններին, որոնք համաշխարհային քաղաքակրության գանձերի անբաժան մասն են կազմում:

Այնուհետ կայացել է նրա ստեղծագործությունների հայերեն ժողովածուի շնորհանդես: Հանդես են եկել ԵՊՀ ուսանողները, հայ բանաստեղծ- թարգմանիչ Վարուժան Խաստուրն ու թուրքմեն բանաստեղծ Միրատ Օմուրը:

Հարկ է նշել, որ նախկինում Մահթումքուլիի ստեղծագործությունները հայերեն լեզվով հրապարակվել են 1959թ.-ին ու 1983թ.-ին: Նոր ժողովածուն մյուսներից տարբերվում է նրանով, որ ներառում է անմիջապես թուրքմեներենից կատարված թարգմանություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ