News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Կոնսպիրատիվ բնակարանի գոյությունը Զուրաբ Ժվանիայի, նրա թիկնազորի պետի ու իմ գաղտնիքն էր»,-Ժվանիայի մահվան գործով դատական գործընթացի ժամանակ հայտարարել է նրա թիկնազորի հերթափոխի պետ Միխայիլ Ձաձամիան:

Ըստ նրա՝ նա Ժվանիային տանում էր այնտեղ, ու այդ մասին միշտ իմանում էր թիկնազորի պետ Կոբա Խարշիլաձեն:

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը Միխայիլ Ձաձամիայի համար խափանման միջոց է ընտրել նախնական կալանքը: Դատախազությունը նրան մեղադրում է ծառայողական անփութության մեջ: Պաշտոնական տեղեկություններով՝ Ձաձամիայի անփութության պատճառով նախկին վարչապետը մահացել է:

Քանի որ անցկացված հետաքննությունը կասկածի տակ է դրել իրականացված դատաբժշկական փորձաքննության իսկությունը, նոր փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտություն է ծագել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ