News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարությունը հաշվետվություն է հրապարակել` 2014թ. թմրանյութերի վերահսկման միջազգային ռազմավարության մասին (INCSR): Զեկույցում ասվում է, որ Վրաստանի տարանցիկ միջանցք է այլ երկրներում արտադրված թմրանյութերի համար: 

«Վրաստանում կա նաեւ ներքին թմրանյութերի խնդիրը: Տարածված են հատկապես տեղական արտադրության «Ամֆետամին» (հայտնի է «Ջեֆ» եւ «Վինտ» անուններով) եւ «Դեզոմորֆին» («Կրոկոդիլ») խթանիչները: Այլ թմրանյութերին զուգահեռ` շուկայում հասանելի են նաեւ հերոյինը, մեթադոնը եւ մարիխուանան», - ասվում է զեկույցում:

Բժիշկները եւ վերլուծաբաններն անհանգստացած են «Ջեֆի» եւ «Վինտի» սպառողների աճով, դրանք կարելի է պատրաստել տնային պայմաններում: Տանը կարելի է  պատրաստել նաեւ «Կրոկոդիլը»:

«Վրաստանի իշխանությունները դեռ համընդհանուր մեխանիզմներ չեն մշակել` տնային պայմաններում խթանիչները պատրաստելու դեմ պայքարի համար», - նշվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցում, հայտնում է InterPressNews-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ