News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ տարաձայնությունների պայմաններում ու Ղրիմի՝ Ուկրաինայից անջատվելու ՌԴ-ին միանալուց հետո, Գերմանիայի իշխանությունները պետք է վերանայեն Ռուսաստանի հետ գերմանական ընկերությունների գործարքները՝ նավթագազային ոորտում, հայտարարել է «Սոյուզ-90»/«Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը՝ Rheinische Post պարբերականին տված հարցազրույցում:

«Չի կարելի թույլ տալ, որ ռուս միլիարդատերը գնի RWE – Dea-ի դուստր ընկերությունը եւ այդ կերպ գազի ու նավթի պահուստները իր համար հասանելի դարձնի»,-կարծում է քաղաքական գործիչը: Ըստ նրա՝ այդ գործարքը ավելացնում է Ռուսաստանից Գերմանիայի կախումը: Այս իրավիճակում գերմանական իշխանությունները պետք է հիմնվեն արտաքին առեւտրի մասին օրենսդրության վրա, հավելել է Օզդեմիրը, հաղորդում է Deutsche Welle-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ