News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կարող է Հայաստանին օգտագործել Իրանի վրա ճնշում գործադրելու համար: Նման կարծիք այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է իրանցի լրագրող Ռուբիկ Մինասյանը: «Այսօր Իրանը, չնայած Մոսկվայի հետ բավականին սերտ տնտեսական հարաբերություններին, Եվրոպայի հետ մերձեցման պատրաստակամություն է արտահատում»,-հավելել է նա:

Մնիասյանի խոսքով՝ այդ մասին վկայում է Թեհրանի ու «վեցյակի» բանակցություններ նոր փուլը, որի արդյունքում կարող են չեղյալ հայտարարվել ԻԻՀ նկատմամբ բոլոր միջազգային պատժամիջոցները: «Այդ բանակցությունների հիմքում Եվրոպայի ձգտումն է նվազեցնել Մոսկվայից գազային կախումը: Այդ նպատակով Բրյուսելի նոր գազային գործընկերը կարող է դառնալ Իրանը»,-փաստել է Մինասյանը: Ինչպես իրանցի լրագրողն է հայտարարել, արդեն հիմա կարելի է շահագործել Իրանի ու Թուրքիայի տարածքում գազատարը՝ Իրան-Թուրքիա-Եվրոպա նախագծի ստեղծման հեռանկարով»: «Այդ նախագծի իրացման դեպքում տարածաշրջանում մեծ փոփոխություններ են սպասվում: Սակայն Ռուսաստանը ամեն կերպ խոչընդոտելու իրադարձությունների նման զարգացմանը: Հայաստանի համար գլխավոր վտանգն այն է, որ Կրեմլի համար գործիք չդառնա Իրանի դեմ պայքարի հարցում»,-եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ