News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, որտեղ վերջինս անհանգստությունը է հայտնում երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին գլխավոր դատախազություն հարցաքննության կանչելու որոշման առթիվ, Թբիլիսիում ընկալել են որպես «գործընկերոջ խորհուրդ», ոչը չի ազդի հետաքննությունը մինչեւ վերջ հասցնելու վրացական իշխանությունների վճռականության վրա:

«Վրաց հասարակությունը պետք է ստանա իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, եւ պաշտոնն այստեղ էական չէ»,-այսօր՝ մարտի 24-ին, ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիդ Ջալագանիան:

Նա նշել է, որ «Սահակաշվիլիին դատախազություն կանչելը չի վնասի Վրաստանի եվրոպական հեռանկարին» եւ որ ամբողջ գործընթացը «կընթանա օրենքի շրջանակներում»:

Իր հերթին, Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները կարծում են, որ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը ավելի շուտ կանխարգելիչ բնույթ ունի, որպեսզի հետաքննություն առավելագույնս թափանցիկ լինի:
Միաժամանակ, հակառակ կարծիքին են ընդդիմության ներկայացուցիչները: Սահակաշվիլիի թիմակիցները՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից, պնդում են, որ նախկին նախագահին հարցաքննության կանչելը քաղաքական դրդապատճառներ ունի, եւ որ նմանատիպ գործողությունները կարող են հանգեցնել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման:

«Միասնական ազգային շարժման» անդամները հայտարարում են, որ մտադիր են զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպել քաղաքի կենտրոնում:

Հիշեցնենք, որ Վրաստանի դատախազությունը հայտարարել է, որ նախատեսում է որպես վկա հարցաքննության կանչել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին միանքամից մի քանի գործերով: Նրան, մասնավորապես, հարցեր կտան 2005-ին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ