News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում սեպտեմբերի 1-ից կրկին ուժի մեջ են մտնելու ՊԱՊ (պատրաստ աշխատանքին եւ պաշտպանությանը) նորմատիվները (ГТО-Готов к труду и обороне): Մարմնամարզական համալիրը վերականգնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով:

Մարտի 24-ին Պուտինը հայտարարել էր, թե հրամանագիր է ստորագրել նախագծի վերածնման մասին: Կառավարության հանձնարարվել է մշակել դրույթները մինչեւ հունիսի 15-ը, իսկ օգոստոսի 1-ից համաձայնեցվելու են ՊԱՊ ներդրման փուլային միջոցառումների պլանը:

ГТО-Готов к труду и обороне նորմատիվները գործում էին Խորհրդային Միության տարածքում եւ ուղղված էին ֆիզիկական դաստիարակության պետական համակարգի ամրապնդմանը: Այն գործում էր ուսումնական հաստատություններում եւ մարզական խմբակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ