News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսօր` մարտի 25-ին, Հայաստանի նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարելիցն է:  Այդ առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Անդրանիկ Մարգարյանի որդին` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելելու են Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին: Ամեն տարի այս օրը Պանթեոն են այցելում հայտնի հասարակական, քաղաքական գործիչներ, ներկա եւ նախկին պաշտոնյաններ: Պաշտոնյաները ծաղիկներ կդնեն նրա հուշարձանին:

Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է  1951թ հունիսի 12-ին, Երեւանում: 1967-1972թթ. նա սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում` ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում: Աշխատել է ամենատարբեր մարմիններում՝ որպես ինժեներ, գիտաշխատող, էլեկտրոնիկայի բաժնի վարիչ, ինֆորմացիայի բաժնի ղեկավար

1995թ ընտրվել է պատգամավոր, իսկ 2000-2007թթ եղել ՀՀ վարչապետ: 2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ